Ռուսական էստրադայի ամենահայտնի երգչուհիներից մեկը` Նատաշա Կորոլյովան քաչալացել է: Երգչուհին ամուսնանալով մերկապարող Տարզանի հետ, փոխել է իր արժեհամակարգը: Նա պարբերաբար փորձում է զարմացնել հանդիսատեսին, օրինակ` կիսամերկ փողոց դուրս գալով, սակայն նրա վերջին քայլը բոլորին, ուղղակի, ապշեցրել է: Կորոլյովան սափրել է գլուխը: Երգչուհու նոր իմիջով նկարները ցնցել են համացանցի ռուսական տիրույթը: Սակայն վերջինս պնդում է, որ դա իրեն չի անհանգստացնում: Նա իր զգացողությունները համեմատում է մինչեւ հատակ հասնող երկար վարսեր ունենալու զգացողության հետ:
Երգչուհու երկրպագուները դեռ հույս ունեն, որ այս ամենը կատակ է, կամ նա մասնակցում է նմանատիպ զոհաբերություն պահանջող որեւէ հաղորդաշարի: