Նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանի կորուստները կարող են կազմել 1 մլրդ դոլար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Turan.az-ը։
«Եթե նավթի գինը ցանկալի մակարդակով չբարձրանա, ապա մենք լրացուցիչ կորուստներ կունենանք, որոնք մոտ 700 մլն դոլար կարող են կազմել, հնարավոր է՝ նաև 1 մլրդ դոլարի հասնեն»,- նշել է Ադրբեջանի նախագահը: