Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 4.02 տոկոսով՝ մինչև 24.30 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 3,07 տոկոսով՝ մինչև 27.86 դոլար՝ մեկ բարելի դիմաց: