ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի կողմից Իրաքի տարածքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծությունը որևէ ծանր հետևանք չի թողել: Նրա կանխատեսմամբ, ռազմական գործողություններ, հավանաբար, չեն լինելու:
Պարզվում է, Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունից հետո միջազգային շուկաներում գրանցվել է նավթի գնանկում:
Այսպես, Նյու Յորքի բորսայում «Տեխասյան թեթև նավթատեսակ» անվամբ հումքի մեկ բարելի գինը նվազել է 3 դոլար 9 սենթով և հասել է 59 դոլար 61 սենթի:
Իսկ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը 2 դոլար 83 սենթով է նվազել և հասել է 65 դոլար 44 սենթի: