տուն Քաղաքական Հայաստան Նավթի գնային տատանումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետ

Նավթի գնային տատանումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետ

305
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 20-ին WTI նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ դարձել է բացասական:

Ճիշտ է՝ ադ ցուցանիշը փոխվեց: Բայց նավթի շուկայում տիրող իրավիճակը կարող է համաշխարհային տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունենալ:

Այս փաստի առնչությամբ Araratnews.am լրատվականը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, պարզելու համար, թե այս գնանկման տեմպերի պահպանումը ինչ հետևանքներ կարող է ունենալ  ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա:

«Նավթի գնի կտրուկ անկումը պայմանավորված է նավթի շուկայի ավելցուկով: Այս պահին ավելցուկն ավելի քան 20 միլիոն է`օրվա կտրվածքով: Եվ հաջորդ ամսվա ընթացքում դարձյալ մենք ունենալու ենք նույն խնդիրը, որը կհանգեցնի որոշակի գնանկման: Իսկ նավթի երեկվա բացասական գինը պայմանավորված էր այն հանգամանքով էլ, որ նավթարդյունահանող ընկերությունները ցանկանում էին օր առաջ ազատվել իրենց պաշարներից, քանի որ դրանք պահելու համար մեծ ծախսեր են պահանջվում»,- ասում է տնտեսագետը:

Սուրեն Պարսյանը նշում է, որ նավթի գնի անկումը լուրջ ֆինանսական խնդիրներ կառառաջացնի համաշխարհային տնտեսության մեջ.

«Բնականաբար, այս ամենը լուրջ բացասական հետևանքներ կթողնի համաշխարհային տնտեսության վրա`հատկապես նավթարդյունահանող, վերամշակող մի շարք կազմակերպություններ լուրջ ֆինանսական խնդիրներ կունենան, կարծում եմ՝ որոշները նույնիսկ կսնկանան: Արդյուքնում կունենանք համաշխարհային շուկայում գերկենտրոնացում, այսինքն՝ մենաշնորհացման աստիճանը կբարձրանա, և ծախսատար նավթարդյունահանող երկրները կդադարեն արդյունահանումը որոշակի ժամանակով»:

Տնտեսագետը բացատրում է  նաև, թե Հայաստանի վրա ինչպիսին կլինի դրա ազդեցությունը. «Հայաստանն իր պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարների 30 տոկոսը ներդրել է երկրից դուրս, այդ թվում նաև նավթային ընկերություններում, և նրանց բաժնետոմսերը հիմա ջրի գին ունեն: Հետևաբար՝ կուտակային միջոցներն արժեզրկվել են: Այս երևույթը տեղի է ունենում ամբողջ աշխարհում, և մարդիկ ֆինանսական մեծ վնասներ են կրում:

Համաշխարհային շուկայի անկումն իր հերթին լուրջ միջնաժամկետ խնդիրներ կառաջացնի տնտեսության համար: Երկրները կկրճատեն նավթարդյունահանման վրա գումարներ ներդնելը: Նաև մեր դեպքում էական է Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը: Եվ այն կնվազի, անգամ կանխատեսվում է բացասական տեմպ: Ինչպես գիտեք, այնտեղից է գալիս մեր տրանսֆերների մեծ մասը, և այդ հարցը որևիցե ձևով չի լուծվի այս տարվա ընթացքում: Մենք ստիպված ենք լինելու փոխառու միջոցներ ձեռք բերել: Բնականաբար, այս միջոցների տոկոսները նույնպես կբարձրանան: Եվ Հայաստանը ուղղակի և անուղղակի կերպով կորուստներ կունենա»:

Ըստ տնտեսագետի՝ նավթի գնի կտրուկ նվազումը ազդում է մյուս հումքային շուկաների գների վրա, ինչպիսիք են պղնձը, մոլիմբդենը: Սրանց գները բավականին ցածր են, իսկ պղինձն ապահովում է Հայաստանի արտահանման 24 տոկոսը: Այսինքն՝ մենք լուրջ արտարժույթային մուտքերի կրճատում ունենք այս տարի և այս տեմպերի շարունակմա դեպքում մենք կգրանցենք բացասական տնտեսական աճ կամ անկում:

Հայկ Մագոյան