տուն Քաղաքական Միջազգային Նավալնին զրկվել է հեռախոսից, էլեկտրոնային փոստից, համացանցից օգտվելու հնարավորությունից

Նավալնին զրկվել է հեռախոսից, էլեկտրոնային փոստից, համացանցից օգտվելու հնարավորությունից

89
0

upload-RIAN_02389770.HR.ru-pic510-510x340-21226

Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է տնային կալանքի: Նման որոշում է քիչ առաջ կայացրել դատավոր Արթուր Կարպովը: Նրա խափանման միջոցը փոխվել է «Իվ Ռոշե» գործի քննության շրջանակներում, քանի որ հետաքննությունը երկարաձգվել է մինչև 2014 թվականի հունիսի 13-ը:

Նավալնուն արգելել են օգտվել հեռախոսից, էլեկտրոնային փոստից, համացանցից, նա չի կարողանա լքել իր բնակարանը: Նավալնին դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ այս արգելքներն ուղղված են իր հասարական-քաղաքական գործունեությունը սահմանափակելուն: «Եթե հետաքննությանը դուր չի գալիս, որ ես հանրահավաքի եմ գնում, թող սա էլ արգելեն», — ասել է Նավալնին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բոլոտնայա» հանրահայտ գործի դատական վճռի հրապարակման ժամանակ Նավալնին երկու անգամ բերման էր ենթարկվել: