Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Նապոլին» 2։0 հաշվով առավելության է հասել «Յուվենտուսի» նկատմամբ։
Այսպիսով, «Նապոլիին» հաջողվել է ընդհատել թուրինյան ակումբի՝ առանց պարտության 22 խաղ տևած սերիան։ Վերջին անգամ «Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունում պարտվել էր 2013 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ նա զիջել էր «Ֆիորենտինային» 1։2 հաշվով։
Սերիա A-ում «Յուվենտուսը» զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ մայրաքաղաքի «Ռոմայի» նկատմամբ ունենալով 11 միավորի առավելություն։