Իտալական «Նապոլին» նախօրեին չի կարողացել դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ՝ խմբային փուլում վաստակելով 12 միավոր։ Սա երկրորդ դեպքն է, երբ թիմին, որը վաստակել է այդքան շատ միավոր, չի հաջողվում խաղալ 1/8 եզրափակիչում։
Ավելի վաղ ՊՍԺ-ն նման «բախտի» է արժանացել 1997-98 թվականների մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ F խմբում հանդես եկող «Նապոլին» վաստակել էր 12 միավոր, նույնքան, որքան նաև «Արսենալն» ու Դորտմունդի «Բորուսիան», սակայն լրացուցիչ ցուցանիշներով, իտալական ակումբը դուրս է մնացել հետագա պայքարից։