տուն Քաղաքական Միջազգային Նապոլեոնի կտակը վաճառվել է սպասվածից 2 անգամ ավել գնով

Նապոլեոնի կտակը վաճառվել է սպասվածից 2 անգամ ավել գնով

161
0

url1

Նապոլեոն Բոնապարտի կտակի կրկնօրինակը վաճառվել է աճուրդում 357 հազար եվրոյով։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Աճուրդի կազմակերպիչները նախատեսում էին, որ այն կվաճառվի առնվազն 170 հազար եվրոյով։ Փաստորեն, ստորին շեմը գերազանցվել է ավելի քան 2 անգամ։

Գիտնականներն այս օրինակը յուրահատուկ են համարում, քանի որ այն միակ պահպանվածն է։ Նապոլեոն այն գրել է 51 տարեկանում՝ 1821 թվականի ապրիլի 16-ին՝ մահից 19-ն օր առաջ։ Հաղորդվում է նաև, որ աճուրդի նախօրեին կոլեկցիոներների շրջանում մեծ իրարանցում էր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here