Խաղաղ օվկիանոսում գտնվող Նաուրու փոքրիկ պետությունը որոշել է երկիր այցելող լրագրողներից մուտքի համար գանձել 7 հազար դոլար։ Դա սովորական մուտքի արտոնագրի գնից 40 անգամ ավելի է։ Որոշ փորձագետներ նշում են, որ այս քայլը պայմանավորված է Ավստրալիայի միջամտությամբ, որը չի ցանկանում, որպեսզի լրագրողները մուտք ունենան Նաուրուում գտնվող ավստրալիական միգրացիոն կենտրոն։
Այստեղ ներգաղթյալների ապրելու պայմանները միշտ դժգոհություն են առաջացրել միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Նաուրուի կառավարությունն այս քայլը պայմանավորում է երկրի բյուջեն համալրելու անհրաժեշտությամբ։ Հաղորդում է BBC-ն։