տուն Աշխարհ Նաոմի Քեմփբելն արխիվային «թոփլես» լուսանկար է հրապարակել

Նաոմի Քեմփբելն արխիվային «թոփլես» լուսանկար է հրապարակել

231
0

Ճանաչված թոփ մոդել Նաոմի Քեմփբելը տպավորիչ արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է առանց վերնազգեստի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ լուսանկարը հրապարակվել է մոդելի ինստագրամյան էջում:

Լուսանկարում բրիտանուհի մոդելը պատկերվել է «թոփլես»: Նա միայն մինի-կիսաշրջազգեստ է կրում և ծաղկեպսակ՝ գլխին:

Գրառման մեկնաբանություններում մոդելը մատնանշել է, որ տվյալ ֆոտոսեսիան տեղի է ունեցել 1990 թվականին, իսկ լուսանկարի հեղինակն ամերիկացի Հերբ Րիցն է:

Մոդելի երկրպագուները նշել են, որ այժմ նա նույնպիսի հիասքանչ տեսք ունի, ինչպիսին 1990-ին: Գրառումն ավելի քան 153 000 «լայք» է հավաքել: