տուն ժամանց Շոու-բիզ Նաոմին քնել է

Նաոմին քնել է

212
0

Վերջին շրջանում գեղեցկուհի Նաոմի Քեմփբելլի հետ ինչ-որ բան է կատարվում: Լրագրողի հետ հայտնի միջադեպից հետո, երբ նա ընդհատել էր հարցազրույցը հրաժարվելով պատասխանել նախկին ընկերոջը վերաբերվող հարցերին, Նաոմին եւս մի անսպասելի բան է արել: Օրեր առաջ նա մեկնել էր Անգլիա The Face նոր հաղորդաշարի բացմանը մասնակցելու համար: Անգլիացի լրագրողներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ սուպերմոդելը պարզապես քնել է: Մոտ 10 րոպե լրագրողն ակտիվ խոսել է, ինչ-որ բան է պատմել մոդելին, այնուհետեւ նկատել է, որ վերջինս քնած է: Նաոմին արթնացել է, խուճապի մատնվել, ներողություն խնդրել եւ անհեթեթ իրավիճակը բարդել ժամային գոտիների փոփոխության եւ ծանրաբեռնվածության վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here