տուն Քաղաքական Միջազգային Նայրոբիի ահաբեկչության հետաքննությունը կվարեն աշխարհի լավագույն հատուկ ծառայությունները

Նայրոբիի ահաբեկչության հետաքննությունը կվարեն աշխարհի լավագույն հատուկ ծառայությունները

224
0
o_827894Նայրոբիում իրականացված ահաբեկչությունը հետաքննում են ոչ միայն Քենիայի ուժային կառույցները, այլ նաև այնպիսի հզոր մարմիններ, ինչպիսիք են բրիտանական MI6-ը, ամերիկյան FBI-ը և այլ եվրոպական հատուկ ծառայություններ,- հաղորդում է Vesti.ru-ն: Սպանվածների թվում են ամենաքիչը 12 երկրների քաղաքացիներ: Ահաբեկիչների ցանկում առայժմ չկա հստակություն, սակայն հենց այդ հանգամանքի վրա է սևեռված քննչական մարմինների հիմնական ուշադրությունը:

 

Չնայած Westgate առևտրի կենտրոնում պատանդներին ազատելու և ահաբեկիչներին վնասազերծելու բոլոր միջոցառումներն ավարտվել են, դեռ շատ հարցեր անպատասխան են մնացել: Օրինակ՝ ի՞նչ եղանակով և միջոցներով են ահաբեկիչները հայտվել Նայրոբիում, կամ ինչպե՞ս են անվտանգության աշխատակիցները աչքաթող արել այս ամենը:

 

Դեպքի բացահայտման գործում ամենից աշխույժ են բրիտանացիները: Հետաքրքրական է մասնավորապես այն փաստը, որ գրոհայիններին ղեկավարել է 2005 թվականին Լոնդոնի մետրոն պայթեցրած մահապարտ-ահաբեկիչներից մեկի կինը՝ «սպիտակ այրի» Սամանտա Լուտուետը: Նայրոբիի ահաբեկչության վկաների հաղորդմամբ՝ այդ սպիտակամորթ կինն էր ահաբեկիչներին հրամաններ տալիս, նաև հաճախ «Կալաշնիկով» մակնիշի ինքնաձիգով անձամբ կրակ էր բացում պատանդների ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գտնվող Westgate առևտրի կենտրոնը ենթարկվել էր ահաբեկիչների հարձակմանը: Տարբեր երկրներից ժամանած հատուկ ծառայությունների անցկացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ահաբեկիչները ոչնչացվել էին: Դժբախտաբար, ըստ «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման տարածած տեղեկությունների՝ օպերացիայի հետևանքով զոհվել է 137 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here