2014 թվականին աշխարհում օրական 91,14 մլն բարել նավթ է օգտագործվում, ինչը նախորդ տարվա համեմատ 1,14 մլն բարելով (1,27%) ավելի է։ Այսպիսի ցուցանիշներ են գրանցված Նավթ արտահանող երկրների կազմակերպության ամենամսյա զեկույցում։
2014 թվականի փետրվարի արդյունքներով նավթի և գազային կոնդենսատի արդյունահանումը նախորդ ամսվա համեմատ 440 հազար բարելով ավելի է (օրական 91,33 մլն բարել)։
Սեփական նավթի արդյունահանման ծավալները մեծացրել են Անգոլան, Ալժիրը, Նիգերիան, Կատարը, Էկվադորը, Իրաքը, Իրանը և Քուվեյթը։ Միևնույն ժամանակ, արդյունահանման ցուցանիշներն ընկել են Լիբիայի, Սաուդյան Արաբիայի, Վենեսուելայի և ԱՄԷ-ի մոտ։