տուն Քաղաքական Միջազգային Նախկին մարմնավաճառը 800 կմ կքայլի Ֆրանսիայի տարածքով

Նախկին մարմնավաճառը 800 կմ կքայլի Ֆրանսիայի տարածքով

111
0

99cfa9216b22

Ֆրանսիացի նախկին մարմնավաճառը պատրաստվում է ոտքով կտրել մոտ 800 կմ, որպեսզի իր աջակցությունը հայտնի այն օրինագծին, որով պատժամիջոցներ են սահմանվում այն տղամարդկանց համար, ովքեր դիմել են մարմնավաճառի ծառայությանը։ Այս մասին հաղորդում է Liberation-ը։

57-ամյա Ռոզան Իշերը, ով 22 տարի զբաղվել է մարմնավաճառությամբ, Սենթ քաղաքից կհասնի Փարիզ։ Այս քայլով նա կոչ կանի ընդունել վերոնշյալ օրենքը, ինչը միակ միջոցն է, ըստ ֆրանսուհու, որպեսզի մարմնավաճառ կանայք կարողանան դուրս պրծնել սեփական մարմինը վաճառելու այս աշխատանքից։

Ֆրանսիայի իշխանությունները 2013 թվականին քննարկում էին մարմնավաճառների ծառայությունից օգտված տղամարդկանց համար 1500 եվրոյի տուգանք սահմանելու մասին օրինագիծը։ Օրինագիծը քննարկվել է երկրի խորհրդարանի ստորին պալատում, սակայն նրանում կատարված փոփոխությունները հետաձգել է օրինագծի քննարկումը Սենատում անորոշ ժամանակով։