Իտալացի նախկին հոգևորական Ալֆոնս Մեսները ոտքով անցել է 870 կիլոմետր, որպեսզի Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ին փոխանցի իր նամակ-խնդրագորը, որում առաջարկվում է վերացնել կուսակրոնությունը: Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը:
Մեսներն իր ուղևորությունը սկսել է Իտալիայի հյուսիսային Հարավային Տիրոլ նահանգում գտնվող Բոլցանո քաղաքից ու հասել է մինչև Վատիկան: Ներկայումս Մեսներն աշխատում է Բոլցանոյի դպրոցներից մեկում:
«Ես հասկանում եմ, որ Վատիկանը չի վերացնի կուսակրոնությունը ո՛չ այսօր, ո՛չ վաղը, բայց այնտեղ պետք է գոնե սկսեն մտածել նման հնարավորության մասին», — նշել է նախկին հոգևորականը:
Ավելի վաղ նման խնդրանքով Հռոմի պապին էին դիմել մի խումբ կանայք, որոնք սիրային հարաբերությունների մեջ էին կաթոլիկ հոգևորականների հետ: