Մարդկանց կյանքն այլևս նախկինի պես չի լինի, քան COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայից առաջ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ հարցերով ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն։
Նա նշել է, որ մարդկությունն ստիպված կլինի համակերպվել նոր իրողություններին․
«Մենք կփոխենք մեր վարքագիծը, որպեսզի նվազեցնենք այն սպառնալիքը, որից կախված ենք յուրաքանչյուրս։ Մենք գիտենք, որ որոշ վայրերում այն բարդ կլինի։ Բայց մենք կսովորենք և հանգստանալ, և աշխատել, և շփվել, և ժամանակ անցկացնել մտերիմների հետ։ Փաստացի, այն կդառնա մեր կյանքի մի մասը»։
Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի գնահատականներով, իրավիճակը նման կլինի ՁԻԱՀ-ին։ Գիտնականները կգտնեն թերապիայի մեթոդներ, սակայն վիրուսը որևէ տեղ չի անհետանա։ ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի տարածման նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու համար մարդկությանն անհրաժեշտ կլինի առնվազն հինգ տարի։
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ լավատեսական բոլոր գնահատականներով կորոնավիրուսի պատվաստանյութը կհայտնաբերվի մոտ մեկ տարի անց։ Գործակալության ղեկավար Մարկո Կավալերին հայտնել է, որ կասկածներ ունի պատվաստանյութի, մինչև սեպտեմբեր ամիս, մշակվելու վերաբերյալ։