Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի պաշտոնանկությունը երեկվանից քննարկվում է:
Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ պատճառն անօրինական շինարարությունն է, որն արձանագրել է վարչական շրջանի աշխատակազմի տեսուչը, արձանագրություն կազմել, սակայն աշխատակազմի ղեկավարն այն «կորցրել» է, հետո աշխատանքից ազատել աշխատակցին: ՀԺ-ի հետ զրույցում Գեւորգ Բաբայանն ասել է. «…Այս ընթացքում բավականին շատ բողոքներ են եղել, մարդիկ գնացել են Մաշտոցի բաժին, բողոքներ են ներկայացրել, քննություն է ընթացել, բայց գործ չի հարուցվել, որովհետեւ փաստեր չկան: Տարբեր առիթներ են եղել, միայն իմ դեմ չեն բողոքել, այլ այս ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց դեմ»:
Տեղեկացնենք, որ Աջափնյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Թելման Թադեւոսյանը, որը Araratnews.am-ի հետ զրույցում ասել է՝ առաջարկը ստացել է քաղաքապետ Հայկ Մարությանից, շարունակելու է աշխատել հօգուտ երկրի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: