տուն Քաղաքական Նախկին գլխավոր դատախազի շուրջը օղակը սեղմվո՞ւմ է

Նախկին գլխավոր դատախազի շուրջը օղակը սեղմվո՞ւմ է

424
0

Վերջին շրջանում մամուլը հաճախ է անդրադառնում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Այսօր էլ լուրեր են շրջանառվում, որ ՀՔԾ-ում քննվում է ինչ-որ սկանդալային քրեական գործ, որի գլխավոր հերոսը հենց Աղվան Հովսեփյանն է։

Araratnews․am-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց տարածված լուրերը՝ նշելով, որ այս պահին նման բան չկա։

Մենք փորձեցինք Աղվան Հովսեփյանի կալանավորման և նրա անվան շուրջ պտվվող տարաբնույթ լուրերի մասին կարծիք լսել նաև նախկին գլխավոր դատախազի հետ տարիներ շարունակ աշխատած Սոնա Տռուզյանից։

Գլխավոր դատախազի նախկին խոսնակը չցանկացավ մեկնաբանել նախկին վերադասին վերաբերող հարցերին։ Դիտարկմանը, թե՝ երկար տարիներ աշխատել է Հովսեփյանի հետ և հնարավոր է հարցի շուրջ տեսակետ ունենա, Տռուզյանը խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին. ․ «Իսկ ինչո՞ւ եք ինձ զանգել, ես իրավասու չեմ մեկնաբանություն տալու»,- պատասխանեց Տռուզյանը՝ անջատելով հեռախոսը։

Հ․Գ․ Ամեն դեպքում, Աղվան Հովսեփյանի շուրջը օղակը սեղմվում է և շատ հնարավոր է՝ շուտով լսենք նրա կալանավորման մասին լուրը։

Հավելենք, որ նախկին գլխավոր դատախազը ամիսներ առաջ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here