Ի՞նչ վիճակում են Հայաստանի պոչամբարները եւ ինչ վնաս կարող են հասցնել բնությանը: Այս հարցով լրագրողները դիմեցին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: «Պոչամբարների անվտանգության հետ կապված կա գործող օրենսդրություն: Բոլոր պոչամբարների անմիջական պատասխանատուն տնտեսվարողն է: Հետագայում ԱԻՆ-ն ունի տեխնիկական անվտանգության գործընթաց»,- պատասխանեց կառավարության անդամը: