տուն Լուրեր Նախարարը չի՞ տիրապետում տեղեկատվությանը

Նախարարը չի՞ տիրապետում տեղեկատվությանը

81
0

sergo

Մայիսի 3-ին Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում նշվող  «Ոչխարների խուզում 2014» փառատոնի ժամանակ  Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ «սա արդեն երրորդ պրոֆեսիոնալ փառատոնն է Հայաստանում եւ այն պետք է շարունակական լինի»:

Նախարարը նախորդ երկու «պրոֆեսիոնալ» փառատոններ համարեց  Վայոց Ձորում անցկացված «Գինու փառատոնը» և Տավուշի մարզում անցկացվող «Մեղրի և հատապտուղների փառատոնը»:

Այս օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է այս հայտարարությունը: Ո՞րն է խնդիրը:

Նախորդ տարիներին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել և մեծ շուքով անցկացվել էին  «Խորովածի», «Տոլմայի», «Թոնրի», «Տոնածիսական կերակուրների», «Ձկան» փառատոնները: Դրանք  աննախադեպ են եղել թե´ իրենց այցելուների քանակությամբ, թե´ իրենց լրջությամբ և կարևորությամբ, թե´ արձագանքով : Նշված փառատոնները լուսաբանվել են այնպիսի միջազգային լրատվամիջոցներով, ինչպիսիք են CNN-ը, ОРТ-ն, МИР-ը և այլն:

Հետաքրքրական է, որ նախարարի կողմից  թվարկված և միակ «պրոֆեսիոնալ»  փառատոններն էլ ֆինանսավորվել են Եվրոպական դեսպանատների կողմից:

Այսինքն, ստացվում է, որ կամ նախարարը չի տիրապետում տեղեկատվությանը և ապատեղեկատվություն է հաղորդում հասարակությանը, կամ որպես «պրոֆեսիոնալ» է որակում միայն գրանտներով կազմակերպված միջոցառումները:

Արմեն Մկրտչյան