Սիրելի՛ վարորդներ, ուրախ եմ տեղեկացնել, որ երթևեկությունը առավել անվտանգ դարձնելու նպատակով մեր բարեկարգված ճանապարհների եզրերին տեղադրվել են նոր որակի ազդանշանային սյուներ, որոնք անդրադարձնում են լույսը և վարորդին օգնում կողմնորոշվել երթևեկության ժամանակ։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ցավով պետք է նշեմ, որ նախկինում արձանագրվել են դեպքեր, երբ այդ սյուները վնասվել և նույնիսկ գողացվել են մեր իսկ քաղաքացիների կողմից։
Ուստի, բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում ենք քաղաքացիներին բարեխղճորեն վերաբերվել գույքին, իսկ նման դեպքերի ականատես լինելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն պատասխանատվության ենթարկելու համապատասխան միջոցներ»,- գրել է նախարար Պապիկյանը: