Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ուղիղ եթերում անդրադարձավ այսօրվա միջադեպին: Նա ներողություն խնդրեց այն լրագրողներից, որոնք մասնակցում էին ասուլիսին: «Լարված մթնոլորտում չէի կարող կենտրոնանալ լրագրողների հարցերին»,- ասաց կառավարության անդամը:
Ինչ վերաբերում է իր ազատված խորհրդական Գեւորգ Թամամյանի միջամտությանն ասուլիսին եւ այն տապալելուն, այն նախարարը շոու համարեց: «Նաև իմ անձնական կյանքին անդրադառնալն ի՛նչ կապ ունի մտահոգ ուռուցքաբանի հետ, չեմ հասկանում, եթե նա ուռուցքաբանությամբ է մտահոգված: Ի՛նչ կապ ունի իմ անձնական վերաբերմունքը, բանակում չծառայելը ոլորտի հետ»,- մանրամասնեց նախարարը:
Գեւորգ Թամամյանի այն հայտարարությունը, թե 2.7 միլիարդ դրամ է տրվել Թորոսյանի կնոջ հիմնարկին, նախարարն ասաց՝ իր կինը հիմնարկ չունի: «Նա տնօրեն է մի ԲԿ-ի: Բացի այդ, որտեղի՞ց են վերցրել 2.7 միլիարդը, եթե դժվարամատչելի հետազոտությունների գումարը մի քանի 100 մլն դրամ է»,- պարզաբանեց Արսեն Թորոսյանը: