տուն Տնտեսական Նախարարը՝ սահմանին գազի գնի մասին

Նախարարը՝ սահմանին գազի գնի մասին

320
0

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ ունեցած իր ճեպազրույցում նշեց, որ իրենց աշխատակազմի հաշվարկներն էլ են ցույց տալիս, որ ներկայիս գազի գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն.

«Մենք քննարկում ենք առաջիկա տասը տարվա «Գազպրոմ Արմենիայի» հետ ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալը: Այդ հաշվարկները և իրավական դաշտը, այսինքն՝ սակագնի հաշվարկման մեթոդիկան հիմա ներկայացված է հանրության քննարկմանը. տեղադրված է edraft-ում: Դա նախատեսում է առաջիկա տասը տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար, նախատեսում է որոշակի, բնականաբար, այդ ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում»:

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծեց. «Սահմանին գազի գինը էական ազդեցություն ունի, քանի որ գործող սպառողներին արդեն վաճառվող գների շուրջ 70 տոկոսը, եթե չեմ սխալվում, ձևավորվում է սահմանին գազի գնի մեծությունից: Ինչ վերաբերում է Բելառուսի և այլ գներին՝ ասեմ, որ նախ պետք է էդ ամեն ինչն ասելիս չմոռանանք, որ մենք ունենք նաև մեր մինչև գազատրանսպորտային համակարգ հասնելը Վրաստանը, և առնվազն էդ գները, եթե համադրում ենք Բելառուսի հետ, պետք է գոնե տարբերվեն Վրաստանի տարանցման գնի արժեքով: Իսկ մնացած, թե ինչ բանակցություններ են ընթացքում ընթանում և ինչքան կլինի սահմանին գինը, ես չեմ կարող ասել»: