տուն Լուրեր Նախարարը՝ ուսանողների ուսման վարձերի վճարումների հետաձգման մասին

Նախարարը՝ ուսանողների ուսման վարձերի վճարումների հետաձգման մասին

310
0

Գիտեմ, որ որոշ բուհեր այս առումով ընդառաջել են, բայց արդյոք դրանք բոլո՞րն են, չեմ կարող այս պահին ասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուսանողների ուսման վարձերի վճարումների հետաձգում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, եւ արդյոք նախարարությունն այդ ուղղությամբ աշխատո՞ւմ է բուհերի հետ, Հարությունյանը նշեց․

«Որքան գիտեմ ԲՈՒՀ–երն իրենց մասով որոշումներ կայացրել են, երկուշաբթի օրը մենք ամփոփումները կանենք եւ հաղորդագրություն կտանք, կհասկանանք, որտեղ ինչ իրավիճակ ունենք»: