ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների խնդրանքով որոշ մանրամասներ է հայտնել ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխայի դեպքի վերաբերյալ: Նա վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի երեխայի կյանքին վտանգ չսպառնա:
«Մնացած հարցերին կպատասխանի քննությունը: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց հաստատված չէ՝ որ բժշկական հաստատությունում է ստացել վարակը»,- նշել է նախարարը:
Արսեն Թորոսյանը հավելել է նաև, որ երեխայի ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ: