տուն Հասարակություն Առողջապահություն Նախարարը՝ կորոնավիրուսի նոր դեպքերի մասին. մանրամասներ

Նախարարը՝ կորոնավիրուսի նոր դեպքերի մասին. մանրամասներ

176
0

Կառավարության նիստում այսօր նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց կորոնավիրուսի տարածման մասին:

Հիշեցնենք՝ երեկ եւս 3 դեպք է գրանցվել, իսկ ԱՀԿ-ը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակ:

Կառավարության անդամի խոսքով՝ իրականացվում են կանխարգելիչ միջոցացումներ: «Հայտնաբերվել են 3 հիվանդի հետ շփված 10 անձ, որոնք մեկուսացվել են հատուկ պահման վայրում: Իրականացվել են մեկուսացման աշխատանքներ նաև նրանց բնակավայրերում: Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը կարևոր է վարակի տարածան համար»,- ասաց  նախարարը:

Փոխվարչապետն ասաց, որ այս կիրակի տեղի է ունենալու մեկ չարթերային թռիչք Հռոմից դեպի Երեւան, որը կազմակերպվում է «Արմենիա» փոխադրողի կողմից: «Գաղտնի ռեժիմում կքննարկենք, թե ինչ միջոցառումների անհրաժեշտություն կա: Մենք այցելել ենք օդանավակայան ԱԱԾ-ի նախարար Թորոսյանի հետ: Բոլոր ժամանողները պետք է քարտեր լրացնեն»,- մանրամասնեց պարոն Ավինյանը: