տուն Լուրեր Տեսանյութ Նախարարը՝ իր դատված լինելու մասին (տեսանյութ)

Նախարարը՝ իր դատված լինելու մասին (տեսանյութ)

346
0

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է իր դատված լինելու եւ իր կենսագրությունից այդ փաստը հանելուն: 

Նա ասաց, որ փորձում են մրոտել «Այո»-ի շտաբն ու գործունեությունը: 

Սուրեն Պապիկյանը հիշեցրեց՝ ծառայել է ոչ Հայոց բանակում: «Իսկ ծառայության ընթացքում տարբեր ազգերի հետ լինում են խնդիրներ: 2004-2006 թթ. ծառայության ընթացքին է վերաբերում: Իմ ծառայության ընթացքում եղել եմ սահմանապահների գերազանցիկ, լավ զինվոր: Եղել է միջադեպ, երբ իմ ազգային արժանապատվությանը հարված է հասցվել: Սուր ծակող գործիքների մասին տեղեկությունը, սակայն, ճիշտ չէ: Որեւէ մեկի նկատմամբ ուժ չեմ գործադրել: Խոսքը ոչ կանոնադրային հարաբերությունների մասին է»,- մանրամասնեց նախարարը: 

Սուրեն Պապիկյանն ասաց, որ համաներմամբ ազատ է արձակվել, ու իր համար կյանքի այդ էջը փակվել է: 

Նախարարը նաև ընդունեց, որ եթե այս գիտակցությունն այսօր ունենար, ապա այլ մեթոդներ կկիրառեր: «Ես ափսոսում եմ, որ կյանքում այդ հատվածն ունեցել եմ»,- ասաց գործադիր մարմնի անդամը: