Ամանորը ցանակալի է դիմավորել գեղեցիկ, խնամված եւ ուրախ տրամադրությամբ։ Ամանորի այս դիետան նախատեսված է 1 շաբաթվա համար, որի ընթացքում հնարավոր է ազատվել մինչեւ 10 կգ ավելորդ քաշից։
Դիետան ոչ բոլորի համար է նախատեսված, քանզի այն բարդ է եւ կամքի ուժ է պահանջում
Անցնենք գործի՝
Օր առաջին․
Ըմպելու օր։ Կարելի է ըմպել ցանկացած խմիչք, սակայն առանց շաքարի. թեյ, կոմպոտ, սուրճ, հյութեր, հանքային ջուր։
Օր երկրորդ
Բանջարեղենային օր։ Անսահմանափակ քանակությամբ բանջարեղեն՝ շոգեխաշած, թարմ, բացառությամբ կարտոֆիլի։ Ըմպել միայն ջուր։
Օր երրորդ
Ըմպելու օր։ Կրկնել առաջին օրվա մենյուն։
Օր չորորդ
Մրգային օր։ Ողջ օրվա ընթացքում օգտագործել միայն անսահմանափակ քանակությամբ մրգեր, բացառությամբ բանանի։ Ըմպել միայն ջուր։
Օր հինգերորդ
Սպիտակուցային օր։ Ուտել խաշած ձու, հավի կրծքամիս, մածուն։ Ըմպել միայն ջուր։
Օր վեցերորդ
Ըմպելու օր։ Կրկնել առաջին օրվա մենյուն։
Օր յոթերորդ
Սա համարվում է կարևորագույն օրը՝ Ելքի օր։
Նախաճաշ. 2 խաշած ձու, մրգեր։ Ճաշ. բուլյոն, մրգեր։ Ընթրիք. բանջարեղենային աղցան։
Օրվա ընթացքում մաքուր ջրի (2-3 լ) անսահմանափակ օգտագործումը պարտադիր է։
Նիհարեք հաճույքով
Ցանկացած սննդակարգ ընտրելիս հիշեք, որ այն օրգանիզմի համար օգտակար կարող է լինել միայն բավարար չափով օգտագործելու եւ հետեւելու դեպքում։ Մաղթում ենք ձեզ բարձր տրամադրություն եւ հնարավորինս մարմնի քաշի իջեցում։ Արտաքին տեսքը եւ թեթեւ զգացողությունը անթերի առողջության լավագույն ապացույցներն են, իսկ խորովածն ու քյաբաբը, որպես կանոն, կսպասեն, հայեր ջան…
Եվ հիշեք, որ Ամանորը հրաշքների տոն է, երբ կարող են իրականանալ անգամ ամենաչսպասված երազանքները։