IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Լալայանը Araratnews.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչի հիման վրա է կազմակերպությունը կատարել ուսումնասիրություն, որի արդյունքում առաջարկվել է առնվազն 176 դրամ ուղեվարձ:
«Դեռևս դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի և ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի կողմից հաստատվել է ծախսերի ցուցակ, որի հիման վրա պետք է հաշվարկվեր ուղևորահոսքի սակագինը, սակայն ծախսերը ուղևորավարձի մի մասն են. կա մի կարևոր հանգամանք ևս՝ ուղևորահոսքի հաշվառումը: Մեր ընկերությունը իրականացրել է միայն ուղևորահոսքի հաշվառումը,- ասաց նա՝ հավելելով,- մենք ունենք տեսանյութեր, թե ինչպես են մեր աշխատակիցները առավոտյան ժամը յոթից Երևան քաղաքի բոլոր երթուղիներում նստել ու հաշվարկներ իրականացրել: Մենք այդ ամբողջի մեջ տվել ենք Երևան քաղաքի ուղևորահոսքի թիվը: Հաշվի առնելով այն ծառայությունների որակն ու այն ծախսերը, որոնք նախատեսվել են հանձնաժողովի ու քաղաքապետարանի կողմից, կարող են մատուցվել նման սակագնի դեպքում»,- եզրափակեց Աննա Լալայանը:
Անի Պետրոսյան