տուն Լուրեր Բլոգ Նախանձով եմ նայում Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին

Նախանձով եմ նայում Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին

216
0

1454955_645399655503126_1551462015_n

Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նայում եմ Ուկրաինայում ծավալվող զարգացումներին ու մի տեսակ նախանձում եմ: Չէ, բնավ հարցն այն չէ, որ ես շատ եմ ուզում, որ Ուկրաինան կամ էլ Հայաստանը ասոցացվեն ԵՄ-ի հետ կամ էլ մտնեն ՄՄ: Այստեղ հարցը ոչ թե աշխարհաքաղաքական այս բարդ դիլեմայի մասին է, այլ հասարակության «որակի» ու քաղաքական զարգացումներում կիրառվող տեխնոլոգիաների մակարդակի մեջ է:

Եվ իրոք, համեմատելով Ուկրաինան և Հայաստանը այս հարցի համատեքստում, գալիս ես այն անուրանալի եզրահանգմանը, որ Հայաստանն իրոք ծայրամասային գավառ է դարձել, իսկ հասարակությունը՝ նման գավառին լրիվ հարիր է: Դատեք ինքներդ. համեմատեք Ուկրաինայում ծավալվող բանավեճերի փաստարկային հիմքն ու Հայաստանինը, համեմատեք ներգրավված մարդկանց ու բևեռների քանակությունը, համեմատեք այս կամ այն տեսակետի առաջամարտիկների որակն ու վաստակը… Անմխիթար պատկեր է ստացվում:

Անգամ հակառուսականություն քարոզելու հարցում դրսևորում ենք ռուսական կողմին հատուկ տապոռություն ու անտաղանդություն, որովհետև մեր երկրում հակառուսականության ապոգեյը Սաքունցի պես թափթփուկի փողոցային կոչն է, որ ով չգնա Պուտինի այցի դեմ բողոքելու՝ թուլա է, մեկ էլ ուրիշի անձնական նամակագրություն հրապարակող Ստյոպիկ Սաֆարյանի զորակցումը Սաքունցին, իսկ Ուկրաինայում անգամ այս հարցում են առավել հմուտ ու պրոֆեսիոնալ:

Այո, տխուր կացության մեջ է հայտնվել հայոց աշխարհը, ու դրանում մեղավորության առյուծի բաժինը հենց մերն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here