«Նախախորհրդարան» անվանմամբ կառույցը, օրերս, ֆեյսբուք սոցիալական ցանցում մի տարօրինակ վերնագրով միջոցառում է տարածում՝ «100-ամյակն՝ առանց ռեժիմի»: Հայտարարության մեջ մասնավորապես նշում են՝ «Հայաստանը բռնազավթված է ապազգային ու հանցավոր ռեժիմի ձեռքով: Ռեժիմը՝ իր պարագլուխ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, մեր երկիրը փաստացի վերածել է բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի, որտեղ մեկ կանոն է իշխում՝ ստրկացի′ր կամ արտագաղթի′ր:
Մեկ դար առաջ դարավոր թշնամու կազմակերպած կարմիր ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ժողովուրդը այժմ էլ սպիտակ ցեղասպանության է ենթարկվում՝ ցեղակից հակառակորդի ձեռքով:Կո´չ ենք անում համախմբվել, դառնալ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՈՒԺ ԵՎ ՀԵՌԱՑՆԵԼ կեղեքիչ ռեժիմին: Մենք պարտավոր ենք 2015 թվականին Մեծ Եղեռնի 100-ամյակը դիմավորել առանց այս ռեժիմի»:

Նախ, որքան էլ որ զարմանալի է, այս կառույցի անդամները Ցեղասպանությունը, փաստորեն, որպես տոն են նշում՝ այն անվանելով «ամյակ»: Հայերենում սգո հիշատակի օրերն անվանվում են տարելից:
Եվ երկրորդ, բազմաթիվ ակտիվ ֆեյսբուքահայեր, տեսնելով այս միջոցառման նախաձեռնությունը, անում են նման գրառումներ՝ «Եթե մեկը կբացատրի, թե ինչ է նշանակում 100-ամյակն առանց ռեժիմի՝ մեծ սիրով կգամ» կամ օրինակ՝ «Իսկ տոռթ բաժանելու եք» և այլն:
Ստացվում է, որ նման խմբերն ու խմբակները, ռեժիմի դեմ պայքարի անվան տակ, արժեզրկում են այնպիսի ցավալի հիշողություններ՝ ինչպիսին Հայոց Մեծ Եղեռնն է:
Հիշեցնենք, որ այս կառույցը աչքի ընկավ հատկապես Հայաստանի Մաքսային միություն մտնելու օրերին՝ Փակ շուկայի դեմ ցույցերով և ցույցերն ավարտեց Մաքսային Միության դեմ ակտիվ պայքարի մարման օրերին: