տուն Լուրեր Նախազորակոչային տարիքում որոշ հիվանդություններ ավելի վաղ կհայտնաբերվեն

Նախազորակոչային տարիքում որոշ հիվանդություններ ավելի վաղ կհայտնաբերվեն

268
0

բուժզննում

Առողջապահության նախարարությունն առաջարկել է լրացում կատարել կառավարության նախկին որոշումներից մեկում և նախազորակոչային տարիքի համար սահմանված պարտադիր կարգով կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկում պարտադիր դարձնել «էլեկտրասրտագրում» և «որովայնի օրգանների սոնոգրաֆիա» հետազոտությունները:

Գործող կարգի համաձայն՝ այդ հետազոտությունները պարտադիր չեն, «ինչը հանգեցնում է որոշ հիվանդությունների՝ միայն  զորակոչային տարիքում հայտնաբերմանը»: «Նման մոտեցումը  հնարավորություն չի ընձեռում նախազորակոչային տարիքում նման հիվանդությունների վաղ հայտնաբերման, հիվանդության առկայության դեպքում  հետագա` պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր կամ հիվանդանոցային բուժման և ապաքինման համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here