տուն Լուրեր Սերժ Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ ղեկավարի հուղարկավորությանը

Սերժ Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ ղեկավարի հուղարկավորությանը

220
0

mJq5n1zitR7bqUbYEAaeAvJLlwՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ մասնակցելու հոկտեմբերի 19-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հուղարկավորության արարողությանը, հայտնել է նախագահի մամլո գրասենյակը:

Բելգիայի նախկին վարչապետ Մարտենսը, ով 1976-ին եղել է ԵԺԿ հիմնադիրներից մեկը, իսկ 1992-ից՝ նրա նախագահը, մահացել էր անցյալ շաբաթ 77 տարեկանում:

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here