տուն Քաղաքական Միջազգային Նախագահ դառնալու դեպքում Տիմոշենկոն վարչապետի պաշտոնում կթողնի Յացենյուկին

Նախագահ դառնալու դեպքում Տիմոշենկոն վարչապետի պաշտոնում կթողնի Յացենյուկին

63
0

1381095

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում երկրի վարչապետի պաշտոնում կթողնի Արսենի Յացենյուկին։

«Հաղթելու դեպքում, ավելի ճիշտ՝ իմ հաղթանակից հետո Արսենի Յացենյուկը կզբաղեցնի Ուկրաինայի վարչապետի պաշտոնը», — նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Յուլիա Տիմոշենկոն առաջադրվելու է արտահերթ նախագահական ընտրություններում։