տուն Արցախ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Եռատոնի կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Եռատոնի կապակցությամբ

160
0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:

Նախագահի խոսքով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու և զարգացնելու գործին:

Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի ընտրված նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը: