տուն Հասարակություն Նախագահի հրամանագրով սերժանտ Մուշեղ Աբովյանը հետմահու պարգեւատրել է մեդալով

Նախագահի հրամանագրով սերժանտ Մուշեղ Աբովյանը հետմահու պարգեւատրել է մեդալով

165
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշում զոհված սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու պարգեւատրել է մեդալով:

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով»:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը զոհվել էր հակառակորդի կրակից՝ հոկտեմբերի 3-ին: Զինծառայողը Կողբ գյուղի բնակիչ էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here