Այսօր Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել եմ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ — Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Լիովին գիտակցելով իմ ուսերին դրված պատասխանատվության աստիճանը՝ նախ և առաջ իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Հարությունյանին բարձր վստահության համար: Թող ստանդարտ չհնչի, բայց, իսկապես, մեծ է ցանկությունս ինչ-որ բան փոխելու և եղածն ավելի լավը դարձնելու: Կարծում եմ՝ կհաջողվի:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև Դավիթ Բաբայանին, ով երկար տարիներ այդ պաշտոնի մեծ պարտականությունը կրելու պատիվն է ունեցել: Առիթից օգտվելով՝ հաջողություն եմ մաղթում նրան նոր աշխատանքում: