Նախագահի աշխատակազմն այս պահին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու առաջարկ կամ միջնորդություն չի ստացել: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին: