տուն Քաղաքական Հայաստան Նախագահը ստացել է ռազմական ոստիկանության պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը

Նախագահը ստացել է ռազմական ոստիկանության պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը

449
0

Հ նախագահի աշխատակազմը փետրվարի 19-ին ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին: