տուն Հասարակություն Նախագահական նստավայրում կայացել է կանանց միամսյակին նվիրված տոնական ընդունելություն

Նախագահական նստավայրում կայացել է կանանց միամսյակին նվիրված տոնական ընդունելություն

252
0

Նախագահական նստավայրում կազմակերպվել է Մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն։

Շնորհավորելով նախագահի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ կանանց տոնն ինչ-որ իմաստով նոր կյանքի հետ է կապված: «Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում,-ասել է նախագահը: — Դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք: Իմ ոգեշնչման աղբյուրը եղել է իմ մայրը՝ իր գեղեցկությամբ, վերաբերմունքով, քնքշությամբ, ամրությամբ, այսօր՝ իմ կյանքի ընկեր կինս, իմ աղջիկ թոռնիկը:

Մաղթում եմ, որ միշտ լինեք գեղեցիկ: Դուք շատ բան եք կրում ձեր մեջ՝ մեր ազգությունը, մեր լեզուն, մեր կրոնը, մեր արժեքները»:

Կանանց հանձնված տոնական ծաղիկների հետ միասին նախագահը նրանց է հղել նաև իր բարեմաղթանքները: