2014 թ-ի պետական բյուջեի նախագծում ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված ավելացումները շուրջ 6 տոկոս են կազմում: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2014 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:«Ավելացումը հիմանականում գազի, էլեկտրաէներգիայի գների և աշխատավարձերի նոր համակարգի ներդրման հաշվարկով է պայմանավորված»,-պարզաբանել է Սարգսյանը: Նախագահի աշխատակազմին բյուջեով հատկացվել է 236 միլիոն դրամ: Կապի ծառայությունների գծով նախատեսված է շուրջ տաս միլիոն դրամի նվազեցում, ինչը պայմանավորված է ավելի էժան ինտերնետ կապի ապահովման ծառայություններով: Այլ ծախսերով նույնպես պակասեցում է եղել 35 միլիոն դրամով և վարչական օբյեկտների շինարարության մասով` պակասեցում 50 միլիոն դրամով: «Աշխատելու ենք այն ուղղությամբ, որ նախագահի աշխատակազմը հանրության համար ավելի բաց դարձնենք»,- նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Էմմա Պալյան