ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո «Նաիրի» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն։
Մրցանակաբաշխությունը կանցկացվի հոկտեմբերի 1-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մրցանակաբաշխության մասնակիցներն են՝
- Երևանի պարարվեստի պետական քոլեջ,
- Վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ,
- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբ,
- Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլ,
- Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ,
- Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլ,
- ՀՀ զինված ուժերի երգի-պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլ,
- Արցախի պարի պետական անսամբլ,
- Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոն:
Տոմսերի համար կարող եք դիմել՝ tomsarkgh.am Toms.am, «Արամ Խաչատրյան» համերգասրահի դրամարկղ: