Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ պայմանական ազատման դիմում ներկայացնելու հայտարարությանն անդրադարձել է ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Նա համոզված է. եթե Հունանյանը գիտի մի բան, որը թաքցնում է դատաիրավական համակարգից, ապա նրան կրկին պատիժ է հասնում:
«Դա հանցագործություն է և այն քաղաքական շուկայի խաղաքարտ դարձնելը ցինիզմ է: Արդյո՞ք այդքան դաժան եւ ցինիկ հանցագործություն կատարողին ես պետք է հավատամ եւ եթե նա առեւտրի մեջ է մտնում, արդյոք դրա նպատակն ընդամենը ազատության մեջ հայտնվելը չէ»,-լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպանը:
Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է նաև, որ տարիներ առաջ, երբ ինքը հանդիպել է Նաիրի Հունանյանին, վերջինս իրեն այնպես է պահել, կարծես՝ հերոսություն է արել: