տուն Քաղաքական Նաիրի Հունանյանին բազմաթիվ հարցեր ունեմ. պատգամավոր

Նաիրի Հունանյանին բազմաթիվ հարցեր ունեմ. պատգամավոր

557
0

Խորհրդարանական ճեպազրույցներին այսօր լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանին եւ Իվետա Տոնոյանին հարցրին՝ ինչպե՞ս է վերաբերվում Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչ Նաիրի Հունանյանի դիմումին, որով նա ցանկանում էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: Լրագրողներին հետաքրքիր էր նաև, թե արդյոք կցանկանան ԲՀԿ պատգամավորներն այցելել Նաիրի Հունանյանին: Արման Աբովյանն ասաց՝ դժվար է խոսել հոկտեմբերի 27-ին ընդառաջ:

Ինչ վերաբերում է  դատապարտյալի դիմումին, Աբովյանը հիշեցրեց օրենքը՝ ցմահ դատապարտյալն իրավունք ունի դիմելու: «Սպասենք՝ տեսնենք, թե ինչ կպատասխանեն»,- ասաց պարոն Աբովյանը:

Արման Աբովյանը Նաիրի Հունանյանին հարցե՞ր ունի: «Նաիրի Հունանյանին ունեմ բազմաթիվ հարցեր, սակայն զերծ կմնամ դրանք հնչեցնել»,- ասաց պատգամավորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here