Նաիրիտ գործարանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մայիս 21-ին` ժամը 16:30, «ԿԱՄՔ » քաղաքացիական շարժումը կկազմակերպի ինքնաբուխ ցույց նախագահականի դիմաց` ի պաշտպանություն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների:
Ասում են` համբերությունը կյանք է, կամ ոսկի, բայց եբբ քո կյանքը արժեք չունի ներկայիս իշխանությունների համար, ապա պետք է պայքարես և ապացուցես, որ միասնություն է ուժ, իսկ անկոտրում կամքը` հաղթանակ:
Միացե՛ք «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների արդար պահանջին:
Արտաշես Ավետիսյան
ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր