տուն Լուրեր Նաիրա Զոհրաբյանն այսօր ենթարկվել է փոքրիկ վիրահատական միջամտության

Նաիրա Զոհրաբյանն այսօր ենթարկվել է փոքրիկ վիրահատական միջամտության

85
0

Naira-Zohrabyan[1]

ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ենթարկվել է փոքրիկ վիրահատական միջամտության՝ ընդհանուր անզգայացմամբ:

Araratnews.am-ի լրագրողը զրուցել է պատգամավորի հետ։ Նա նշել է, որ ինքն այս պահին իրեն շատ լավ է զգում, որ որևէ լուրջ խնդիր չի եղել, և լուրջ վիրահատություն չի եղել: Պատգամավորը մեր լրագրողի հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ այսօր ժամը 3-ին ինքը, ինչպես և արդեն հայտարարել էր, լինելու է Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: