Ղազախստանը «Խորհրդային Միության հետ միասին հետ է մնացել Արևմուտքից 50 տարով»: Այս մասին հայտարարել է կենտրոնասիական պետության ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը, միաժամանակ նշելով, որ իր երկիրն ի վիճակի է առաջիկայում մտնել աշխարհի ամենազարգացած երկրների ցուցակ: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ը:
«Եթե մենք չեք ցանկանում մնալ համաշխարհային տնտեսության մատույցներում, ապա պետք է հաղթահարենք այս խոչընդոտը: Ես միանգամայն հավատացած եմ, որ Ղազախստանը կարող է լուծել նման խնդիրներ»,- հայտարարել է Նազարբաևը, հավելելով, որ իր երկիրն ունի համապատասխան ռեսուրսներ և կադրեր՝ նման հավակնոտ նպատակը կյանքի կոչելու համար:
Նա առաջարկել է այս ծրագիրն իրականացնել երկու փուլով` առաջինը կավարտվի 2030-ին, իսկ երկրորդը` 2050-ին:
Հիշեցնենք, որ Ղազախստանը Մաքսային միության անդամ է, որին ձգտում է միանալ Հայաստանի Հանրապետությունը: