Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի թոռը` Նուրալի Ալիևը գլխավորել է «Տրանստելեկոմը», որը համարվում է հանրապետության հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ընկերություններից մեկը: Այս մասին հաղորդում է ընկերության կայքը:
Որոշումը կայացրել է երկաթուղային ազգային փոխադրող «Ղազախստան թեմիր ժոլին», որը համարվում է «Տրանստելեկոմի» գլխավոր սեփականատերը:
Նշենք, որ 28-ամյա Նուրալին՝ նախագահի դստեր` Դարիգայի և Ռահաթ Ալիևի որդին է և համարվում է երկրի ամենաերիտասարդ մուլտիմիլիոնատերը: Նա Ղազախստանի 50 ամենահարուստ մարդկանցից մեկն է, որի ունեցվածքը Forbes.kz-ը գնահատում է 200 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Ղազախստանը Մաքսային Միության անդամ է: