Մեծ սաղավարտի մրցաշարերի 19-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ճիշտ է համարում իրեն Կրիշտիանու Ռոնալդուի, իսկ Ռոջեր Ֆեդերերին Լիոնել Մեսսիի հետ համեմատելը։
«Անհնար է ինչ-որ զուգահեռներ անցկացնել։ Սրանք երկու բոլորովին տարբեր սպորտաձևեր են։ Մեսսիի որակները չեն համապատասխանում Ֆեդերերի որակների հետ, իսկ Ռոնալդուի որակները՝ իմ որակների հետ։ Մենք բոլորիս շատ տարբեր ենք»,-Նադալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
2019 թվականի մրցաշրջանի ընթացքում Նադալը երկու անգամ հաղթող է ճանաչվել Մեծ սաղավարտի մրցաշարերում։
Աղբյուրը՝ ArmSport.am